26/01/2015 15:00
Քաղաքագետ. Սահմանային իրավիճակի լարումն այս շրջանում կանխատեսել էր
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն այս շրջանում կանխատեսելի էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարող է բխել տասնյակից ավելի պատճառներից:
Այնումենայնիվ, քաղաքագետն առանձնացրեց դրանցից կարևորագույն 3-ը՝ ցեղասպանության 100-ամյա տարելից, Հայաստանի անդամակցություն ԵՏՄ-ին և բանակցությունների համար դիվեդենտներ շահելու ցանկություն:
«Վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հանդիպումներ եղան: Հավանաբար, կա պայմանավորվածություն նման սահմանային լարվածությամբ միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանն, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, այն կարող է անվտանգության լուրջ երաշխիք դառնալ Հայաստանի համար:
«Սա գիտակցելով էլ, փորձ է արվում լարել իրավիճակը, քանի դեռ այս կառույցը խմորումների փուլում է»,- ասաց քաղաքագետը: