26/01/2015 14:11
Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով այսօր Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: