26/01/2015 20:38
Ս. Լավրով. Իսրայելը հետաքրքրված է ԵՏՄ-ի հետ առևտրի ազատ գոտի ստեղծել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Իսրայելը հետաքրքրված է ԵՏՄ-ի հետ առևտրի ազատ գոտի ստեղծել.
«Մի քանի տասնյակ երկրների կողմից կան առաջարկություններ` ԵՏՄ-ի և մեր առանձին գործընկերների հետ առևտրի ազատ գոտիներ ստեղծելու առնչությամբ: Նման հետաքրքրություն է դրսևորել նաև Իսրայելը, ընթանում են բանակցություններ այլ երկրների հետ ևս: Եթե մենք գանք համաձայնության, ապա նման գոտի հնարավոր է ստեղծվի»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ Իսրայելի ԱՀ նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպումից հետո ասել է Լավրովը:
Իր հերթին իսրայելցի արտգործնախարարը նշել է, որ խոսքը ԵՏՄ-ին միանալու մասին չէ.
«Մենք բանակցում ենք առևտրի ազատ գոտի ստեղծելու և ոչ թե ԵՏՄ-ին միանալու շուրջ»,- հատուկ շեշտել է նա: