26/01/2015 14:03
Աղի չարաշահումը բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա
Առնետների օրինակի վրա գիտնականները ապացուցել են, թե ինչով է վտանգավոր աղի չարաշահումը մարդու համար: Մասնավորապես` աղի չարաշահումը բերում է արյան ճնշման բարձրացման:
«Զդոռովյե.ռու»-ն գրում է, որ աղը ազդում է ոչ միայն օրգանիզմում առկա հեղուկի վրա, այլև արյան ճնշման: Գիտնականներն ահազանգում են, որ նատրի քլորիդի չափազանց շատ օգտագործումը բերում է նրան, որ BDNF հապավումն ունեցող նյութի առկայությունը մարդու գլխուղեղում ավելանում է, իսկ դա բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: Այդ իսկ պատճառով մասնագետները հորդորում են զերծ մնալ աղի չափազանց օգտագործելուց: