26/01/2015 11:52
8 ամսական երեխային և նրա մորն օգնելու համար դրամահավաք է մեկնարկել
Հայկուհի Սմբատյանը, ով միայնակ մայր է և ունի 8 ամսական երեխա, այսօր չունի բնակարան: Երեխան ունի բրոնխիալ ասթմա և նման պայմաններում ապրելը ուղղակի անթույլատրելիէ նրա համար:
Նրանց օգնելու համար բացված Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ «Միասնական հայրենիք» հասարակական կազմակերպությունը՝ «Ալյանս Քոնսթրաքշն» շինարարական ընկերության և Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է դրամահավաք, որը տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 12:00ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կտրամադրվի Հայկուհու տան շինարարական աշխատանքներին:
Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել դրամահավաքին և աջակցել նրան: Թեկուզ և ամենաչնչին ներդրումը կարող է մեծ աջակցություն լինել այս ընտանիքի համար:
Դրամահավաքին ներկա է գտնվելու նաև Հայկուհին իր որդու հետ միասին:
Հայկուհու համար բացվել է հաշվեհամար՝ Converse Bank
AMD 1930052649190100
USD 1930052649190101