26/01/2015 19:21
Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է միասնական լինեն. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Տավիթյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարևորել է կիպրահայ համայնքի դերակատարությունը և նշել, որ ՀՀ-ն, Արցախը և Սփյուռքը պետք է միասնական լինեն թե Ցեղասպանության միջազգային դատապարտման, և թե Լեռնային Ղարաբաղի
միջազգային ճանաչման հարցում:
Զրուցակիցները քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները: