26/01/2015 19:29
Դոնալդ Թրամփը ցանկանում է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին
Ամերիկացի մեծահարուստ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել 2016 թ. նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «Gazera.ru»-ն՝ վկայակոչելով «The Independent» պարբերականին։
«Ես միակ մարդն եմ, ով կկարողանա այդ երկրին վերադարձնել իր երբեմնի հզորությունը։ Սա է այն ամենն, ինչ ես գիտեմ: Միթ Ռոմնիին չեն ընտրի, քանի որ նրան արդեն տրվել է մեկ հնարավորություն, որը նա բաց թողեց, իսկ ևս մեկ Բուշի կարիքը մենք չունենք», - ասել է Դ. Թրամփը։
Կայքը նշում է, թե 2016 թ-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցանկում նշում են Հիլարի Քլինթոնի, Միթ Ռոմնիի և Ջեբ Բուշի անունները։
Նախագահ դառնալու դեպքում Դ. Թրամփը մտադիր է նոր աշխատատեղեր ստեղծել, հաղթանակ տանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ, կանգնեցնել իրանական միջուկային զենքի մշակումը և այլն։