26/01/2015 16:36
«Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող առևտրականները վաղը ևս ցույց կանեն
Այսօր Կառավարության մոտ հավաքված «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առևտրականները մոտ 4 ժամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ապարդյուն հանդիպում պահանջելուց հետո հեռացան՝ վաղը կրկին վերադառնալու մտադրությամբ:
Նրանց երկորդ անգամ մոտեցավ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով ասաց, որ վարչապետը մտադիր չէ իջնել, սակայն կընդունի 10 հոգու:
Առևտրականները կրկին հրաժարվեցին՝ ասելով, որ կպայքարեն, մինչև արդյունքի հասնելը: