26/01/2015 14:30
«Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքող առևտրականները պաշտոնյաների խոստումներին չեն հավատում
Կառավարության շենքի դիմաց ՓՄՁ ներկայացուցիչները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ պնդելով, որ պաշտոնյաների խոստումներին չեն հավատում:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ են հավաքվել Երևանի մի շարք տոնավաճառների աշխատակիցներ, ովքեր բողոքում են փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքից:
Նրանք այս օրենքը զավեշտալի են համարում՝ նշելով, որ մանր տեսակի ապրանքներ վաճառողը փաստորեն ամբողջ օրը պետք է զբաղված լինի թղթաբանությամբ:
Ավելի վաղ առևտրականների հետ խոսելու համար Կառավարությունից դուրս էր եկել ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը։