26/01/2015 16:57
Օգնենք ու միայնակ չթողնենք փոքրիկ Ռոմանին
Օր չկա, որ մի նոր երեխայի առողջական խնդրի մասին տեղեկություն չստանանք, չտարածենք այն սոցիալական ցանցերով` հույս ունենալով, որ այդ հրապարակումը կկարդա այն մեկը կամ հազարները, որ օգնության ձեռք կմեկնեն: Դժվար է, բայց ոչ` անհնարին: Շատերին ենք օգնել ու շատերին էլ դեռ պետք է օգնենք…..
Ռոման Քոչարյանը մարտին կդառնա 7 տարեկան: Խոշոր աչքերով ու անմիջապես գերող հայացքով այս փոքրիկը արդեն շատ ցավ է տեսել` երկու վիրահատություն, այս պահին էլ սրտում առկա շունտ, որ ամեն վայրկյան կարող է դուրս գալ ու երեխային կանգնեցնել նոր ցավերի ու խնդիրների առաջ: Aysor.am-ի հետ զրույցում փոքրիկի մայրիկն ասաց, որ երկու վիրահատությունն էլ բարդություններով են անցել, առաջին վիրահատությունից հետո, օրինակ, բորբոքում է սկսվել, ինչի հետևանքով չորս ամիս անցկացրել են հիվանդանոցում: Հետո եղավ երկրորդ վիրահատությունը, որը դարձյալ խնդիրներով ու բարդություններով ուղեկցվեց` փոքրիկի ճակատի քունքային հատվածում արյան զեղում առաջացավ, երեխայի աչքը շլացավ: Իսկ հիմա ամենավտանգավորն է` եթե առաջ գլուխը անվերահսկելիորեն մեծանում էր, ապա հիմա հակառակն է` գլուխը չի մեծանում:
«Երկու վիրահատությունն էլ բարդություններով են ուղեկցվել, բայց Հայաստանի պայմաններում արդեն մեծ երջանկություն է, որ կարողացանք երեխայի կյանքը պահել…. ես իսկապես շնորհակալ եմ մեր բժիշկներին, որ Ռոմանի կյանքը փրկել են, բայց հիմա պետք է մտածեմ երկրից դուրս տանելու մասին, որ հետագա ճակատագիրն էլ փրկվի»,- ասաց Սյուզաննա Քոչարյանը:
Ռոմանի մոտ ախտորոշվել է հետարյունազեղումային պրոգրեսիվ հիդրոցեֆալիա, շունտավորումը պետք է կատարվի Գերմանիայում, որտեղ հնարավոր կլինի մեկ անգամ անել շունտավորում ամբողջ կյանքի համար` ըստ մարդու հասակի է արվելու: Վիրահատությունն իսկապես շտապ անհրաժեշտություն ունի, բայց ընտանիքը գումար չունի` գերմանական կլինիկայում վիրահատության և 10 օրյա բուժման համար անհրաժեշտ է 30000 եվրո.
«Նոյեմբերից բացվել է հաշվեհամարը, ես շատ տեղեր եմ դիմել, տարբեր հիմնադրամներ, այդ թվում և «Նվիրիր կյանք», բայց դեռ դրական պատասխան չեմ ստացել: Մինչ այս պահը ընդամենը 417 հազար դրամ գումար է հավաքվել…. Իսկ մինչև ապրիլ գոնե պետք է վիրահատությունը տեղի ունենա, դրանից երեխայի կյանքն է կախված»,- նշեց երեխայի մայրը:
Փոքրիկ Ռոմանին օգնություն ցուցաբերելու նպատակով «Յունիբանկում» երեխայի մոր` Քոչարյան Սյուզաննա Գագիկի անունով բացված է հաշվեհամար`
AMD-24100296031800,
USD-24100296031801,
EUR-24100296031802:
Արտերկրից փոխանցումների համար՝
FOR TRANSFERS IN EUR; INTERMEDIARY BANK:DEUTSCHE BANK AG, FRANKFURT SWIFT:DEUTDEFF; BENEFICIARY_KOCHARYAN SYUZANNA;
EUR-24100296031802 FOR TRANSFERS IN USD; INTERMEDIARY BANK: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK SWIFT:BKTR US 33; BENEFICIARY_KOCHARYAN SYUZANNA;
USD-24100296031801
Տիկին Սյուզաննան պատրաստ է նաև տրամադրել ցանկացած փաստաթուղթ ու տեղեկատվություն `093905543: