26/01/2015 17:50
Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չճանաչեց
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանը իր վերջին խոսքում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
«Տեղի ունեցածը ես համարում եմ դժբախտ պատահար, որը կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ։ Գիտակցելով կատարվածում իմ պատասխանատվության չափը, այնուամենայնիվ, հայտարարում եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- ասաց Վ. Պետրոսյանը։
Դատավարությունը դերասանը անուղղակիորեն քաղաքական հետապնդում անվանեց «ռեժիմի» կողմից՝ իրեն համեմատելով Չարենցի, Սևակի, Աբովյանի, Քոչարի, Մինասի, Աճառյանի նկատմամբ ճնշումների հետ, շնորհակալություն հայտնեց իր հարազատներին, հանդիսատեսին՝ նկատելով, որ երբ «եզն ընկնում է, դանակավորները շատանում են»։
Դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին։