2014թ. քննված գործերի քանակը 103-ով գերազանցում է նախորդ 2 տարիներին քննված քրգործերի քանակը միասին

26/01/2015 18:55

2014թ. քննված գործերի քանակը 103-ով գերազանցում է նախորդ 2 տարիներին քննված քրգործերի քանակը միասին


ՀՀ հատուկ քննչական ծառայության 2015 թվականի հունվարի 26-ին անցկացված ընդլայնված խորհրդակցությունը նվիրված էր ծառայության անցած տարվա կատարած աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ լրատվական բաժնից:

Խորհրդակցությունը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
2014թ. կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը:

Վերջինս նշեց, որ 2014թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 546 քրեական գործ:

Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ երկու տարիների համեմատ կտրուկ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Այսպես, 2012թ. ծառայության քննիչների վորույթում քննվել է 204 քրեական գործ, 2013թ.՝ 239 քրեական գործ:

Ուշագրավ է, որ միայն 2014թ. վարույթում քննված գործերի քանակը 103-ով գերազանցում է նախորդ երկու տարիներին քննված քրեական գործերի թվաքանակը միասին վերցրած /546-443/:

Քննված 546 քրեական գործից՝ 54-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 492-ը վարույթ է ընդունվել հաշվետու տարում:
Հաշվետու տարում վարույթ ընդունված գործերից 282-ը հարուցվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, 158-ը ստացվել է քրեական հետապնդման մյուս մարմիններից, իսկ մնացածը անջատվել է այլ գործերից կամ վերսկսվել է:

Ուշագրավ է, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայության քննիչների հարուցած քրեական գործերի քանակն էլ է էականորեն գերազանցում նախորդ երկու տարիների ցուցանիշը: Այսպես, 2014թ. ընթացքում հարուցվել է 217 քրեական գործ ավելի, քան 2012թ. /65 գործ/ և 119 քրեական գործ ավելի, քան 2013թ. /163 գործ/:

Աճն ակնհայտ է նաև քրեական հետապնդման այլ մարմիններից ստացված քրեական գործերի քանակի առումով: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում այլ մարմիններից ստացված 158 քրեական գործը 42-ով ավելի է, քան 2012թ-ին ստացվածները /116 գործ/ և 56-ով ավելի է, քան 2013թ-ին ստացվածները /102 գործ/:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 546 քրեական գործից ավարտվել են 235-ը կամ 43 տոկոսը: Նախորդ տարիների համեմատությամբ 2014թ. ավարտվել է 139 գործ ավելի, քան 2012թ. /96 գործ/ և 142 գործ ավելի, քան 2013թ. /եղել է 93 գործ/:
Ավարտված քրեական գործերից 55-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 168-ը` կարճվել /կրկնակի կարճվել է 12-ը/:

2014թ. ընթացքում կասեցվել է 27 քրեական գործերի վարույթը, միացվել է 29 գործ, ըստ քննչական ենթակայության է ուղարկվել 118-ը, անավարտ է մնացել և 2015թ. փոխանցվել՝ 132 քրեական գործ:

Ինչպես վերը նշվել է, 2014թ. ավարտված քրեական գործերից 55-ը /այդ թվում 4-ը կրկնակի/՝ 110 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան /2013թ.՝ 47 գործ 78 անձ/:

Դատի տրված 110 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 38-ը, 2 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ 70 անձի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց:

Դատարան ուղարկված քրեական գործերով արդարացման դատավճիռներ չեն կայացվել:
2014թ.-ին իրենց կատարած աշխատանքների մասին զեկուցեցին Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քնության վարչության պետ, արդարադատության գնդապետ Կարեն Կարապետյանը, Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Հակոբյանը, Խոշտանումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչութան պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Ղահրամանյանը, Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Պողոսյանը, Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քնության վարչության պետի տեղակալ Էդիկ Հակոբյանը, ՀԿԳ ավագ քննիչներ Արշալույս Մինասյանը, Վազգեն Ավետիսյանը, ծառայության աշխատակազմի քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ամփոփեց 2014թ. կատարված աշխատանքները՝ առանձնահատուկ ընդգծելով նախորդ տարվա ընթացքում ծառայության ձեռքբերումները:
- Կարծում եմ, որ ծառայության 2014թ-ի ամենագլխավոր ձեռքբերումներից մեկը մեր քննիչների կողմից իրականացվող նախաքննության որակի ու արդյունավետության բարձրացումն է, որի գրավականն, անշուշտ, երիտասարդ, պրոֆեսիոնալ և բարոյական բարձր հատկանիշներով օժտված քննիչներով ծառայության համալրումն է,- իր ելույթի ժամանակ ընդգծեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ու շարունակելով իր խոսքն՝ ասաց,- գաղտնիք չէ, որ վերջին մեկ, մեկուկես տարում ամեն ինչ արվել է, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը դառնա մեր երկրի ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային ու անաչառ քննչական կառույցը: Պետք է ընդգծել, որ սա այլևս կայացած իրողություն է: Այսօր մեր երկրի Հատուկ քննչական ծառայությունը ինքնուրույն պետական կառույց է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և ի զորու է կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը: 2014թ-ի մյուս առանցքային ձեռքբերումներից Հատուկ քննչական ծառայության պետը համարեց Ծառայությունում հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումն ու դրա հետևողական իրականացումը:

- Երեսպաշտություն չեմ համարի, եթե ուղղակի նշեմ, որ այսօր իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում է: Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը հանգեցրել է մեր ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը, թե՛ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց և թե՛ մեր երկրի մյուս քաղաքացիների մոտ: Հանգամանքների բերումով մեր Ծառայության տեսադաշտում հայտնված անմեղ ոչ մի պաշտոնատար անձ կամ շարքային քաղաքացի չպետք է անհանգիստ լինի, քանզի Հատուկ քննչական ծառայությունում երաշխավորված է լրիվ, բազմակողմանի ու անաչառ քննության կատարումը,- իր ելույթի խոսքում նշեց Վահրամ Շահինյանը և շարունակելով՝ ասաց,- Ծառայության 2014թ-ի ձեռքբերումների մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել առանձին հանցատեսակների քննության մեջ մասնագիտացված կառուցվածքային երեք նոր ստորաբաժանումների` Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության, Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության կազմավորումն ու դրանց կայացման փաստը:

Առանձին խումբ հանցագործությունների քննության վարչությունների ստեղծման հիմնական նպատակը կոնկրետ բնույթի հանցագործություններ քննող քննիչների մասնագիտացումն է, ինչը հանգեցնելու է այդ փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակի նշաձողը անհամեմատ ավելի բարձր մակարդակի հասցնելուն: Վարչությունների ստեղծման գաղափարի հիմքում ընկած է նաև միջազգային հանրության պահանջն ու եվրոպական երկրների բազմամյա դրական փորձի ուսումնասիրությունը: Պետք է արձանագրել, որ նոր մասնագիտացված վարչությունների ստեղծմամբ ուժեղացել է քննիչների նկատմամբ գերատեսչական վերահսկողությունը, անհամեմատ բարելավվել է նրանց աշխատանքային ու կատարողական կարգապահությունը, և որ ամենակարևորն է, կատարելագործվել քննչական աշխատանքի կազմակերպման գործառույթը:

Հատուկ քննչական ծառայության պետը իրենց ձեռբերումները կապեց նաև գործընկեր կառույցների հետ ակտիվ համագործակցությամբ:
- Հատուկ քննչական ծառայությունը միայն նախաքննություն իրականացնող մարմին է և մեր շատ ձեռքբերումներ չէին լինի, եթե մեր կողքին չլինեին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերները, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները: Կարծում եմ, որ 2015թ-ին իրավապահ հիշյալ կառույցների ու նորաստեղծ Քննչական կոմիտեի հետ մեր համագործակցությունը շարունակվելու է:
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն իր ելույթը եզրափակեց՝ նախանշելով 2015թ. իրականացվելիք ծրագրերը:  


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ Այսօր, 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա Այսօր, 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House Այսօր, 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել Այսօր, 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի Այսօր, 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Այսօր, 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան Այսօր, 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները Այսօր, 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում Այսօր, 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը Այսօր, 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) Այսօր, 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին Այսօր, 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները Այսօր, 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը Այսօր, 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) Այսօր, 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից Այսօր, 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Այսօր, 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից Այսօր, 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Այսօր, 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Այսօր, 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Այսօր, 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում Այսօր, 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ Այսօր, 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են Այսօր, 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» Այսօր, 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին Այսօր, 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում Այսօր, 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ Այսօր, 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը