26/01/2015 17:32
Օմբուդսմենի միջնորդությամբ դատապարտյալը ենթարկվել է բժշկական հետազոտության
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան էջում հետևյալ հաղորդագրությունն է տարածվել.
«Երկու անչափահաս երեխա ունեցող բանտարկյալի մայրն Օմբուդսմենին հայտնել է, որ որդին ունի մի քանի լուրջ հիվանդություն, նաև հոգեկան առողջության խնդիրներ, սակայն կալանավայրի ղեկավարությունը հրաժարվում է նրան տեղափոխել հիվանդանոց: Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Արդարադատության նախարարություն, ինչի արդյունքում դատապարտյալը ենթարկվել է բժշկական հետազոտության, ստացել բուժում և կալանավայրի բուժանձնակազմի, այդ թվում՝ հոգեբույժի մշտական հսկողության տակ է»: