27/01/2015 18:25
Ա. Հովհաննիսյանը` ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ
Երեկ ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը` որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված են ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը: