27/01/2015 09:19
Նավակ Ճոճողը չի հավատում վարկածին, թե իր ծեծի պատվիրատուն ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է
Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն, ում մեկ շաբաթ առաջ ծեծի էին ենթարկել, «Հայկական ժամանակի» հետ զրույցում տարակուսանք է հայտնել «Չորրորդ իշխանություն» թերթի այն պնդման կապակցությամբ, թե իր ծեծի պատվիրատուն Դաշնակցությունն է, և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անձամբ է հրահանգել իրեն ծեծի ենթարկել հանգուցյալ Վահան Հովհաննիսյանի մասին իր արած գրառման պատճառով:
«Ինձ համար ընդհանրապես անտրամաբանական է այդ վարկածը, ես Դաշնակցության հետք չեմ տեսնում այս պատմության մեջ, և եթե նայեք իմ գրառումները, ես երբևէ չեմ անդրադարձել Դաշնակցությանը: Բայց ամեն դեպքում պետք է ոստիկանությունը ամեն ինչ պարզի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: