27/01/2015 16:20
Առաջին լավ լուրը. Ռոմանին բուժելու համար ոչ թե 30, այլ՝ 20 հազար եվրո է հարկավոր
Նախօրեին Aysor.am-ը գրել էր փոքրիկ Ռոմանի մասին, որը մեր բոլորիս օգնության կարիքն ունի: Երեխայի մոտ, հիշեցնենք, ախտորոշվել է հետարյունազեղումային պրոգրեսիվ հիդրոցեֆալիա, երկու վիրահատությունը այն արդյունքը չի տվել, որ փոքրիկի կյանքն այլևս վտանգված չլինի և ահա անհրաժեշտ է շունտավորում ու հետվիրահատական բուժում Գերմանիայում:
Մեզ հետ զրույցում Ռոմանի մայրիկը` Սյուզաննա Քոչարյանը, տեղեկացրել էր, որ իրենց հարցմանն ի պատասխան գերմանական կլինիկան վիրահատության ու հետվիրահատական 10-օրյա բուժման համար 30000 եվրո գումար էր պահանջել և հիմա այդ գումարը հայթհայթելու խնդիր կա: Բայց ահա այսօր տիկին Սյուզաննան զանգահարեց ու լավ լուր հայտնեց. Գերմանիայից լուր են ստացել, որ հայտնի «Շարիտե» կլինիկայում վիրահատությունն ու այդ հետվիրահատական շրջանը կարժենա ավելի քիչ, քան նախապես ասվել էր:
«Մեր լավ բարեկամը հենց տեղում է կապվել կլինիկայի հետ ու մեզ էլ ուրախացրեց` ոչ թե 30 հազար եվրո, այլ՝ 20 հազար է հարկավոր: Ես ուզում եմ այդ մասին տեղեկացնել, գումարն էլի փոքր չէ, բայց ես սա լավ նշան եմ համարում…. ամեն ինչ լավ կլինի»,- հույսով նշեց Ռոմանի մայրիկը:
Այսպիսով՝ Ռոմանին Գերմանիայում բուժում ստանալու և լիովին ապաքինվելու համար անհրաժեշտ է հավաքագրել 20 հազար եվրո:
Փոքրիկ Ռոմանին օգնություն ցուցաբերելու նպատակով «Յունիբանկում» երեխայի մոր` Քոչարյան Սյուզաննա Գագիկի անունով բացված է հաշվեհամար`
AMD-24100296031800,
USD-24100296031801,
EUR-24100296031802:
Արտերկրից փոխանցումների համար՝
FOR TRANSFERS IN EUR; INTERMEDIARY BANK:DEUTSCHE BANK AG, FRANKFURT SWIFT:DEUTDEFF; BENEFICIARY_KOCHARYAN SYUZANNA;
EUR-24100296031802 FOR TRANSFERS IN USD; INTERMEDIARY BANK: DEUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS, NEW YORK SWIFT:BKTR US 33; BENEFICIARY_KOCHARYAN SYUZANNA;
USD-24100296031801
Տիկին Սյուզաննան պատրաստ է նաև տրամադրել ցանկացած փաստաթուղթ ու տեղեկատվություն `093905543: