27/01/2015 11:20
Հաքերները վաճառքի են հանել ծանոթությունների կայքի 20 մլն օգտատերերի տվյալ
Հաքերները վաճառքի են հանել ծանոթությունների կայքի 20 մլն օգտատերերի տվյալները: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը:
Ըստ աղբյուրի՝ տուժածների կեսը Ռուսաստանից է, ևս 40%-ը՝ ԵՄ երկրներից, սակայն կայքի անունը չի հրապարակվում:
Հաքերները արդեն վաճառքի են հանել առևանգած տեղեկությունը հատուկ կայքում, ինչը օգտագործվում է տվյալ մարդկանց բանկային քարտերի տվյալներին տիրանալու համար, քանի որ դրանց գաղտնաբառերը կարող են համընկնել: