27/01/2015 12:28
Արհամարհանքին՝ արհամարհանք. Շրջանառության հարկից բողոքող առևտրականները մեջքով են կանգնել Կառավարությանը
Այսօր «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող առևտրականները նորից հավաքվել էին Կառավարության շենքի մոտ:
Նրանք շենքին այս անգամ կանգնել էին մեջքով: Ակցիայի մասնակիցները սա բացատրեցին նրանով, որ արհամարհանքով են պատասխանում արհամարհանքին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հիշեցնենք, որ երեկ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող առևտրականներին ընդառաջ դուրս եկավ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով ասաց, որ վարչապետը մտադիր չէ իջնել, սակայն կընդունի 10 հոգու: Ակցիայի մասնակիցները, սակայն, հրաժարվեցին՝ պահանջելով, որ վարչապետը ինքը իջնի: