27/01/2015 12:03
Նախարար. Պետք է կտրուկ որոշում կայացնել՝ կա՛մ պահպանել հրադադարը, կա՛մ պարտադրել խաղաղություն
1994-ին մենք ստորագրեցինք հրադադարի պայմանագիր: 2014-ի օգոստոսին և այս օրերին հակառակորդն անընդհատ փորձում է լարել իրավիճակն ու խախտում է այդ պայմանագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ նույնիսկ անհաջողությունները չեն ստիպում հակառակորդին հետ կանգնել որդեգրած գործելաոճից:
«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար այս իրավիճակն անկասկած ընդունելի չէ: Եվ հիմա, պետք է կտրուկ որոշումներ ընդունել՝ կա՛մ պահպանել հրադադարի պայմանագիրը, կա՛մ համապատասխան միջոցներ ձեռնարկել ու հակառակորդին պարտադրել խաղաղություն: Եթե մեր հարևանը չի հասկանում, որ պիտի հետևի հրադադարի պայմանագրին, ուրեմն նրան պետք է պարտադիր կտրուկ պատասխան տալ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Եզրափակելով խոսքը՝ նախարարն ընդգծեց.
«Մենք ունենք այդ հնարավորությունները»: