27/01/2015 17:06
Այսօր կմեկնարկի Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը
Հունվարի 27-29-ը Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա Հայաստանի սուսերամարտի երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն Երևանի, Վանաձորի , Գյումրու և Բյուրեղավանի սուսերամարտիկները:
Հունվարի 28-ին ժամը 13:00-ին Հայոց բանակի տոնի առթիվ տեղի կունենա առաջնության բացման արարողությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան: