27/01/2015 12:47
Գ. Սուրենյան. Այս տարի աննախադեպ տաք ձմեռ էր
Այս տարվա ձմեռը 1966 թվականից հետո համարվում է երկրորդ ամենատաք ձմեռը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա հիշեցրեց, որ 1966 թվականին Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել էր 17 աստիճան տաքության, բողբոջել էր ծիրանը. 2014թ-ի դեկտեմբերի և հունվար ամիսներին նույնպես ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել` դեկտեմբերի 30-ին և 31-ին Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել է 13 աստիճանի, իսկ Սյունիքում` 22:
«Առաջիկա օրերին Հայաստան արևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվում է: Հունվարի 28-ին և 29-ին որոշ շրջաններում կլինեն ձյան տեսքով տեղումներ, այնուհետև մինչև փետրվարի մեկը կլինի առանց տեղումների եղանակ: Ամսվա վերջին կլինի ջերմաստիճանի բարձրացում` 4-5 աստիճանով և Արարատյան դաշտում` 13 աստիճան տաքություն»,- ասաց Գ. Սուրենյանը՝ հավելելով, որ փետրվարին սկզբներին սպավում է տաք եղանակ, իսկ ամսվա երկրորդ կեսից եղանակը կցրտի: