27/01/2015 14:43
Օմբուդսմենին է դիմել դատապարտյալի կինը՝ ամուսնու նկատմամբ համաներման հարցով
Օմբուդսմենին է դիմել դատապարտյալի կինը՝ հայտնելով, որ ամուսինը գողության մեղադրանքով դատապարտել է 6 տարվա ազատազրկման, իրենք իրենց խնամքին ունեն փոքր երեխա, իսկ ամուսնու նկատմամբ չկա հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ լրատվական բաժնից:
Սակայն չնայած դատապարտյալը պատիժը կրում է արդեն 3 տարի՝ նրա նկատմամբ 2014-ի դրությամբ չի կիրառվել համաներումը: Օմբուդսմենը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարին՝ ակնկալելով պարզաբանումներ դատապարտյալի խնդրի վերաբերյալ:
Պաշտպանի միջամտության արդյունքում դատապարտյալի կնոջ դիմում-բողոքում բարձրացված խնդիրը լուծվել է: