28/01/2015 18:02
Australian Open. Ջոկովիչը նույնպես կիսաեզրափակչում է
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մելբուրնում ընթացող Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Նա քառորդ եզրափակչում երեք սեթում հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին՝ 7:6(5), 6:4, 6:2 հաշվով: Եզրափակչի ուղեգրի համար սերբ թենիսիստը կմրցի շվեյցարացի Ստեն Վավրինկայի հետ, ով մրցաշարի գործող հաղթողն է:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի մյուս զույգն են կազմել չեխ Թոմաշ Բերդիխը և բրիտանացի Էնդի Մարեյը: