28/01/2015 09:50
Գետնանցումների գրքերը կարկանդակից էժան են. «Առավոտ»
«Առավոտում» կարդում ենք.
«Բժշկական համալսարանի գետնանցումի աստիճանների վրա տառացիորեն թափված գրքեր են վաճառում։ Հեռվից դրանք խոտի դեզ են հիշեցնում կամ ասենք, կարտոֆիլի կույտ։ Գետնանցումի աստիճանների գրքերն ավելի էժան են, քան հարևան արագ սննդի կրպակներում վաճառվող կարկանդակներն ու բրդուճները։
Գրավաճառները պատրաստ են նաև գրքերի վրա «տարածվող» մեծ զեղչերի դեպքում հավելյալ զեղչ անել։ Նրանց որոշ «կոլեգաներ» նույնիսկ կիլոգրամով են գրքեր վաճառում՝ մարդիկ հացի խնդիր ունեն։ Ավետիք Իսահակյանի կանխատեսած ոգու սովը եկել է»։