28/01/2015 09:44
Գյումրու ողբերգությունից հետո, ՌԴ-ն խստացրել է ծառայողներին ներկայացող պահանջները. «Ժամանակ»
Գյումրու ողբերգությունից հետո ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարությունը խստացրել է արտասահմանանում տեղակայված միավորումներում և զորամասերում ծառայության թեկնածուների հանդեպ պահանջները:
«Ժամանակի» փոխանցմամբ, Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինն ասել է.
«Նրանց համար խստացվել է կրթական ցենզը, բարձրացվել են նաև զինծառայողների առողջական վիճակի պահանջները, ավելի մեծ ուշադրություն է դարձվում պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրության թեստերի արդյունքներին»: