28/01/2015 19:23
Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կխաղան Հարավային Կորեան ու Ավստրալիան
Հայտնի են դարձել Ավստրալիայում ընթացող Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները: Նախօրեին Հարավային Կորեայի հավաքականը երկու անպատասխան գնդակ էր ուղարկել Իրաքի ընտրանու դարպասը:
Կիսաեզրափակիչի երկրորդ խաղում տանտերերի հավաքականը նույն` 2-0 հաշվով պարտության մատնեց ԱՄԷ-ի հավաքականին: Աչքի ընկան Թրենթ Սեյնսբարին ու Ջեյսոն Դևիդսոնը:
Այսպիսով, հունվարի 31-ին կայանալիք եզրափակիչի խաղում կհանդիպեն Հարավային Կորեայի ու Ավստրալիայի հավաքականները: Իսկ հունվարի 30-ին Իրաքի ու ԱՄԷ-ի ընտրանիները կվիճարկեն բրոնզե մեդալները: