28/01/2015 12:00
Վարչապետ. Մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է
Ամենահզոր բանակը տարածաշրջանում մերն է: Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Բանակը մեր պարծանքն է»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ դրանից է կախված մեր ապագան և մեր անվտանգությունը:
Անդրադառնալով վերջին շրջանում սահմանին եղած լարվածությանը՝ վարչապետը նշեց, որ դրանք հակառակորդի կողմից իրականացվող հերթական սադրանքներն են: