28/01/2015 11:30
Մանվել Գրիգորյան. Մարդը պիտի ծառայի, որ պաշտպանի իր մորն ու քրոջը
Մարդը պետք է գիտակցի, որ պիտի ծառայի ու պաշտպանի իր քրոջն ու մորը: Այս մասին այսօր Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
«Ես, որ գնացել եմ, նրա համար չեմ գնացել, որ և այլ և այլն…Առաջինը գնացել եմ ինձ, իմ քրոջն, իմ մորն ու իմ հարազատներին պաշտպանելու համար, նոր՝ մնացած բոլորին»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է համարում արդյոք ազատամարտիկների նկատմամբ այսօր եղած վերաբերմունքը, ինչին ի պատասխան ԵԿՄ ղեկավարն ասաց՝ մարդն, ով փողոց է դուրս գալիս ազատամարտիկ չէ.
«Այո, այն մարդը որ հիմա հայտարարություններ է անում, փողոց է դուրս գալիս՝ նա ազատամարտիկ չէ: Ազատամարտիկն էսօր սահմանի վրեն էն տղերքն են, որ զոհվել են: Որ զենքը ձեռն ինձ ու քեզ ստեղ պաշտպանում են»,- լրագրողին ասաց Մանվել Գրիգորյանը՝ ավելացնելով.
«Ազատամարտիկ նրանք եղել են, իսկ եթե հիմա դուրս են գալիս փողոց և այլն՝ ես այդ մարդկանց ազատամարտիկ չեմ ճանաչում»: