28/01/2015 11:21
Մ. Հակոբյան. Ադրբեջանական կողմը կարող է ամեն օր էլ ակտիվանալ, բայց դա ոչ մի բան չի նշանակում
«Սադրանքները ուղղված են հայոց բանակին, դրանով փորձում են վնաս պատճառել պաշտպանության բանակին. Սա է, ուրիշ ոչինչ»,-Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` անդրադառնալով սահմանային լարվածությանն ու հակառակորդի ակտիվությանը:
Հարցին` հայկական կողմը արժանի պատասխան է տալի՞ս հակառակորդին, Մ. Հակոբյանն ասաց, որ ոչ թե պատասխան ենք տալիս, այլ անում ենք այն, ինչ պլանավորում ենք:
«Մեր ցանկացած զինվոր իրավունք ունի հնարավորությունների սահմանում ազատ գործելու` իր հայրենիքը պաշտպանելու գործում»,- ընդգծեց նա:
Նախարարն ասաց նաև, որ ադրբեջանական կողմը կարող է ամեն օր էլ ակտիվանալ, բայց դա ոչ մի բան չի նշանակում: