28/01/2015 18:15
Կներկայացվի զեկույց` մեկ տարի առաջ անհետացած Boeing-ի վերաբերյալ
Մալազիայի իշխանությունները մտադիր են մարտի 7-ին հրապարակել նախնական զեկույց` անցած տարվա մարտին Հնդկական օվկիանոսի օդային տարածքում անհետացած «Malaysia Airlines» ինքնաթիռի վերաբերյալ:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` Մալազիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե այս պահին չի կարող մանրամասներ ներկայացնել զեկույցից, սակայն մեկ բան հստակեցրել է` մինչ այս պահը ինքնաթիռի կարգավիճակի մասին հաստատ որևէ բան ասել հնարավոր չէ, քանի որ դրա որոնումները շարունակվում են:
«Malaysia Airlines» ինքնաթիռը` 227 ուղևորներով ու անձնակազմի 12 անդամներով անհետացել է լույս մարտի 8 գիշերը` Պեկինի ճանապարհին: Մինչ այս պահը Boeing-ի որևէ հատված չի հայտնաբերվել: