28/01/2015 11:39
Թող տերը միշտ զորեղ ու հաղթական պահի Հայոց բանակը. Կաթողիկոս
Քիչ առաջ Եռաբլուր այցելեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և Արամ Առաջինը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հովվապետը, շնորհավորելով բոլորին Հայկական բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ, ասաց, որ հոգու բերկրանքով և ուրախությամբ փառք ենք բարձրացնում առ Աստված, որ շնորհիվ Հայոց բանակի, խախաղ է պահում հայրենի մեր երկիրը, թեև այդ խաղաղությունը տրվում է հայ ժողովրդին մեր զավակների մեծ ու ծանր կորստի՝ հայ զինվորի կյանքի գնով:
«Երկնավորից մենք հայցում ենք, որ իր օրհնության ներքո ապահով ու անվրդով պահի հայրենի մեր երկիրը և հայ ժողովրդին, իսկ մեր նահատակ զինվորների լույս հոգին ընդունի երկնքի լուսեղեն օթևաններում: Թող տերը միշտ զորեղ ու հաղթական պահի Հայոց բանակը, որպեսզի մեր ստեղծագործ ժողովուրդն ապրի խաղաղության ու բարօրության մեջ»,- իր խոսքում նշեց կաթողիկոսը:
Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդգծեց, որ Ադրբեջանը միշտ էլ կփորձ նման սադրիչ գործողություններ իրականացնել սահմանում:
«Նա կփորձի լարվածության մեջ պահել մեր ժողովրդին ու մեր երկիրը: Ցավալի է, որ այդ սադրիչ գործողությունների ժամանակ կորուստներ ունենում են երկու կողմերն էլ: Մենք վստահ ենք, որ Հայոց բանակի կողմից իրականացվող համարժեք գործողությունների արդյունքում Ադրբեջանին կկարողնան զսպել»,- ամփոփեց իր միտքը կարթողիկոսը: