28/01/2015 12:40
6-րդ դասարանի աշակերտուհին ընկել է պատուհանից լուսանկարվելու ժամանակ
Մերձմոսկովյան շրջանում 6-րդ դասարանի աշակերտուհին ընկել է բաց պատուհանի պատուհանագոգի վրա լուսանկարվելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հունվարի 27-ին աղջիկը տանը եղել է ընկերուհու հետ: Նա խնդրել է իրեն լուսանկարել պատուհանի վրա, որից հետո բարձրացել է պատուհանագոգի վրա, սակայն կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել:
Աշակերտուհին տեղում մահացել է: