28/01/2015 17:26
Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնին հայ դահուկորդները ձախողել են
Եվրոպայի պատանեկան ձմեռային օլիմպիական փառատոնի առաջին օրը թույլ են հանդես եկել Հայաստանը ներկայացնող դահուկորդները: Դահուկավազորդներ, վանաձորցի Արման Մատինյանը 10 կմ մրցավազքում, 85 մասնակիցների պայքարում գրավել է 79 –րդ, իսկ հրազդանցի Ռաֆիկ Վիրաբյանը` 83 –րդ տեղը:
Ծաղկաձորցի լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը հսկա որոլորվայրէջք մրցաձևի մեկնարկում անահաջողության մատնվեց և դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ փառատոնին Հայաստանը ներկայացնում է նաև գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, ով առաջին տեղն էր գրավել կարճ ծրագրով մրցաձևում։
Հայաստանի բոլոր չորս մասնակիցները այսօր `հունվարի 28 –ին կրկին կելնեն ասպարեզ: Անաստասիա Գալուստյանը հանդես կգա ազատ ծրագրով, դահուկավազորդները իրենց ունակությունները կդրսևորեն 7,5 կմ տարածությունում, իսկ լեռնադահուկորդը` ոլորավայրէջք մրցաձևում: