28/01/2015 15:26
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Ամալ Քլունին հիշեցրեց Հրանտ Դինքի սպանությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը «Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներկայացնող փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը այսօր դատարանում իր խոսքում նշեց, որ Դողու Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը ժխտում է հրապարակային:
Իր խոսքում նա Թալեաթ Փաշային անվանեց «թուրքական Հիտլեր»: Հայաստանի շահերը ներկայացնող Ամալ Քլունին իր վրա էր գրավել բազմաթիվ լրագրողների և լուսանկարիչների ուշադրությունը, ովքեր նրան լուսանկարում էին մինչև դատի սկսվելը:
Նա իր խոսքում ասաց, որ Թուրքիան խոսքի ազատության և մարդու իրավունքների մասով տխուր փորձ ունի, նաև հիշատակեց ժամանակակից Թուրքիայի, մասնավորապես ազգային ատելության հողի վրա Հրանտ Դինքի սպանության մասին: