30/01/2015 18:06
«Բայեր» - «Բորուսիա» խաղը` հունվարի 31-ին
Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի ընթացիկ առաջնության երկրորդ շրջանի մեկնարկային խաղում կմրցի Լևերկուզենի «Բայերի» հետ: Դորտմունդցիների պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
Վնասվածքից ապաքինված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է մասնակցի խաղին:
«Բայեր» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ 21:30-ին:
«Բայեր». Լենո, Հիլբերտ, Սպահիչ, Տոպրակ, Վենդել, Բենդեր, Կաստրո, Բելարաբի, Չալհանօղլու, Դրմիչ, Կիսլինգ:
«Բորուսիա». Վայդենֆելեր, Պիշչեկ, Սոկրատիս, Հումելս, Շմելցեր, Շահին, Գյունդողան, Գրոսկրոյց (Մխիթարյան), Ռոյս, Կամպլ, Օբամեյանգ: