30/01/2015 13:47
Վարչապետ. Մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի
«Մեր երկիրը, մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի»,- այսօր այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Վաչե Գաբրիելյանը, նաև շահագրգիռ բոլոր նախարարությունների ներկայացուցիչներ:
Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով աշխատանքային խմբի աշխատանքները, ասաց, որ իրենք տնտեսական դիմադրողականությունը, պաշտպանությունը մեծացնելու համար տարբեր միջոցառումներ են նախատեսելել և այս առումով խիստ կարևոր է արտարժույթային ներհոսքերի ապահովումը:
Նախարարը ներկայացրեց, որ արտահանման խթանման վերաբերյալ օրենքի նախագիծ կա, կատարվում են նաև մի շարք քայլեր` միջոցներ ներգրավվելու ուղղությամբ. «Միջազգային շուկաներից փող բերելու հնարավորության մասին է խոսվում, մասնավորապես այս պահին, եթե նայում ենք ՀՀ պարտատոմսերը, ապա դրանց երկրորդային շուկայի շրջանառությունն ունի շատ բարենպաստ` 6 տոկոս»:
Վաչե Գաբրիելյանը նաև փոխանցեց, որ նախատեսվում է նաև մի քանի խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի համար այլ ինվեստորներ ներգրավվել: