30/01/2015 14:35
Կարեն Բեքարյան. Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշելու թուրքական հնարքը չաշխատեց
«Ինձ թվում է, որ ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը նշելու թուրքական հնարքը, չաշխատեց: Շատ պարզ քայլ էր՝ ուշադրությունը շեղելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:
Շարունակելով խոսքը՝ նա նշեց, որ բոլորի համար էլ պարզ ու հասկանալի էր, թե դա ինչի համար արվեց, և անգամ պարզ ու հասկանալի է դրա մեջ անբարոյականության էլեմենտը:
Կարեն Բեքրայանի համար կարևոր է, թե Հայաստանը կկարողա՞ լուծել մի շարք ինստիտուցիոնալ հարցեր, այդ թվում ցեղասպանության հետևանքների վերացման հետ կապված մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ պետությունը կարող է քայլեր ձեռնարկել:
Նա կարևորեց պրոֆեսիոնալ իրավախորհրդական կենտրոնի հիմնումը, որը կաշխատի ցեղասպանության ժառանգների, նրանց իրավունքների վերականգնման հետ կապված խնդիրներով:
Խոսելով ցեղասպանության հասցրած վնասների գնահատման մասին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ ժամանակն է իրականացնել վնասների գնահատում և խոսքը ոչ միայն նյութականին է վերաբերում, նաև՝ փակ սահմանին: