30/01/2015 20:35
Հռոմի Պապը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ կմատուցի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցելու ապրիլ ամսին: Այս մասին հայտնում է «Catholic News Herald»-ը:
«Ֆրանցիսկոս պապը ապրիլին պատարագ կմատուցի կաթոլիկ հայերի համար՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված»,- ասված է Վատիկանի տարածած հայտարարության մեջ:
Նկատենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մի անգամ չէ, որ հայտարարել է՝ ճանաչում և դատապարտում է հայերի ցեղասպանությունը` այն համարելով մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություն: Ավելին, մինչ Հռոմի պապ դառնալը, նա, որպես Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: