30/01/2015 17:58
Ոչ բնակելի տարածքների վարձակալությունից մուտքագրվել 277 մլն 546 հազար դրամ` 249 մլն դրամի փոխարեն
Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ամփոփել է 2014թ-ը:
Մասնավորապես նշել է, որ 2014թ. ընթացքում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178 մլն 352 հազար դրամ, որից պետական բյուջե է փոխանցվել 144 մլն 150 հազարը, 34 մլն 202 հազար դրամը` համայնքային բյուջեներ, իսկ պետական գույքի օտարումից գոյացել է 1 մլրդ 665 մլն 604 հազար դրամ, որից համապատասխանաբար պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 488 մլն 783 հազար դրամը, 176 մլն 821 հազար դրամը` համայնքային բյուջեներ:
Ըստ նրա, վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014թ. փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 277 մլն 546 հազար դրամ` նախատեսված 249 մլն դրամի փոխարեն: ՊՈԱԿ-ներին անհատույց ամրացված գույքի` աճուրդով մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրումից 2014թ. ՊՈԱԿ-ների բյուջե է մուտքագրվել 133 մլն 769 հազար դրամ:
Նշենք, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014թ. ընթացքում ընդամենը երկու ամսում փաստացի մուտքագրվել է 4 մլն 414 հազար դրամ, որից համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ` մոտ 3.5 մլն դրամ, պետբյուջե` 938 հազար դրամ:
Անշարժ գույքի օտարման դեպքում հողերի կադաստրային արժեքի վճարումներից գոյացել է շուրջ 57 մլն դրամ: