30/01/2015 15:44
Բեքարյան. Հռչակագիրը հստակեցրեց 100-ամյա հանգրվանից հետո սպասվող գործողությունները և մոտեցումները
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը արդեն ոչ միայն ամրագրեց տարվա անելիքները, այլև հստակեցրեց հարյուրամյա հանգրվանից հետո սպասվող գործողությունները և մոտեցումները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Պատահական չէ, որ հռչակագրում առկա է նաև ապագա սերունդներին անդրադարձ: Սա մեզ մտածելու տեղիք է տալիս և խնդիրը հարյուրամյա տարելիցով չի ավարտում և մենք դա դիտարկելու ենք այն ընդհանուր շարունակականության մեջ»,- նշեց Կարեն Բեքարյանը՝ հռչակագրում առանձնացնելով չորս հիմնական «հենասյուններ»:
«Դրանք են հիշողությունն իր ողջ ծավալով հանդերձ: Մյուսը երախտագիտությունն է: Դա ընդգծվեց և՛ հարապետության նախագահի, և հանձնաժողվի նիստի ժամանակ հնչած ելույթներում: Այստեղ ընդգրկված են թե՛ Ցեղասպանությունը ճանաչած պետությունները, թե՛ միջազգային կառույցները, ինչպես նաև այն երկրները, ազգերը անհատները, ովքեր ունեցել են հնարավորություն, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով օգնության ձեռք մեկնել հայությանը: Երրորդ հիմնական էլեմտը դա միջազգային պայքարն է: Հայաստանի հանրապետությունն այսպիսի մակարդակով ու ձևաչափով հայտարարում է, որ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ իր մեծագույն պարտավորությունն է զգում ցեղասպանությունների հետագա կարխարգելման գործում: Չորրորդ հիմնասյունը դա վերածնունդն է` այն ողջ անցած ուղով, որ անցնում է Հայաստանը, ԼՂՀ-ն այդ արհավիրքից հետո»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Խոսելով Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա հայտարարության մասին, թե պետք է Ցեղասպանության հարցը «պատմաբաններին թողնել», բանախոսը նշեց, որ դա ցույց է տալիս, որ թուրքերը արձագանք չունեն և հին երգն են երգում: