30/01/2015 15:23
Եռյակի առաջարկը. ԱԺ փակ լսումներ՝ Գյումրու ողբերգության վերաբերյալ
Եռյակի ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» համաձայնության են եկել և առաջարկում են փակ լսումներ ԱԺ-ում՝ Գյումրու ողբերգության վերաբերյալ: Այս մասին եռյակի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Պետք է մասնակցի ՀՀ արտգործնախարարը, ՀՀ գլխավոր դատախազը: Մենք առաջարկում ենք, որ լսումները տեղի ունենան ուրբաթ օրը»,- ասաց Ռ. Հակոբյանն ու հավելեց` ունեն հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում:
Նրա խոսքով` կան հարցեր, որոնք պահանջում են փակ ռեժիմ: Պատգաամվորն ընդգծեց, որ Գյումրու ողբերգությունը միայն իրավական հարց չի, այն վերաբերում է միջպետական համաձայնագրի, հետևաբոր «փակ լսումների անցկացումը ճիշտ որոշում է»: