30/01/2015 17:29
Շանթ Հարությունյանի համար «Շտապբուժօգնություն» հրավիրեցին դատարան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի համար «Շտապբուժօգնություն» հրավիրեցին:
Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն վատ է զգում, և խնդրեց հետաձգել դատական նիստը, սակայն դատավորը ասաց, որ այժմ դատավարության մասնակիցները պետք է ներկայացնեն միջնորդություններ:
Շ. Հարությունյանը ասաց, որ սիրտը խառնում է, իսկ Քրեակատարողական հիմնարկում իրեն թույլ չեն տվել դիմել բժշկի՝ ասելով, որ դա կկարողանա անել դատարանում:
Դատավորը հայտարարեց, որ դատարան պետք է հրավիրվի «Շտապբուժօգնության» բրիգադ, որը կպարզի՝ արդյոք Շ. Հարությունյանը ի վիճակի է շարունակել ներկա գտնվել դատական նիստին:
Դատական նիստը ընդմիջվեց 40 րոպեով: