31/01/2015 09:52
ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելը սխալ էր. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Եթե ես լինեի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ, ապա «դեմ» կքվեարկեի Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին։
Ոչ թե այն պատճառով, որ այդ երկրի քաղաքականությունն ինձ դուր է գալիս, պարզապես որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելը սխալ է և, մասնավորապես վեհաժողովը հենց նրա համար է, որպեսզի տարբեր երկրների ներկայացուցիչներ արտահայտեն տարբեր տեսակետներ։ Եթե 47 պետություն Եվրոպայի խորհրդում ունենար նույն տեսակետը, ապա խնդիր չէր առաջանա հավաքվելու և ինչ-որ բան քննարկելու»։