31/01/2015 14:19
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 2 դիրք և 1 մարդատար ավտոմեքենա
ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն այսօր ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: