31/01/2015 12:29
Օրենքները պետք է բխեն մարդկանց շահերից. Վահան Բաբայան
«Փոքր և միջին ձեռներեցները, եթե սառեցնեն իրենց գործունեությունը, մեր երկրին լուրջ տնտեսական կոլապս է սպասվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով վաղվանից շրջանառության մեջ դրվող Շրջանառության հարկի մասին, ՓՄՁ-ների պայքարի և սպասվող իրադարձությունների մասին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Խոսելով «Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխություններից՝ Վ. Բաբայանը արձանագրեց, որ օրենքները պետք է բխեն մարդկանց շահերից, հեշտացնեն մարդկանց կյանքը, մինչդեռ «կառավարությունը, վերևներում նոտած, ծրագրեր է մշակում, որոնք առաջացնում են մարդկանց դժգոհությունը»:
ԲՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ են ազատ շուկայական հարաբերություններ, հարկերի իջեցում, լուրջ քայլեր, որոնք կարող են առաջ մղել բիզնեսը:
«Ամեն ինչ կախված է մեր հասարակության պայքարից, որը երկուշաբթի կերևա, թե ինչքանով են պատրաստ՝ փափուկ բարձի կամ խելոք խոսքերի հետևից գնալու, թե կոնկրետ գործեր անելու», - ասաց Վ. Բաբայանը: