31/01/2015 14:55
Առաջարկ. Ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր եվրասիական ինտեգրման գիտափորձական խորհուրդ
«Մենք՝ եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս, առաջարկում ենք ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր եվրասիական ինտեգրման գիտափորձական խորհուրդ»,- այս մասին այօսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի, այդ խորհուրդը կունենա երեք կարևոր գործառույթ: Նախ հնարավորություն կտա որակյալ վերլուծություններ անել և խորհրդատվություն տալ ՀՀ կառավարությանը՝ ԵՏՄ տարածքում ընթացող տնտեսական ու քաղաքական գործընթացների վերաբերյալ, հետո թույլ կտա ՀՀ քաղաքացիներին իրազեկել մաքսային և հարկային նորությունների մասին: Եվ վերջապես կապահովի ՀՀ հեղինակավոր փորձագետների և գիտնականների մասնակցությունը ռուսական, բելառուսական և ղազախական գիտափորձագիտական միջոցառումներին:
Ա. Սաֆարյանի համոզմամբ՝ ստեղծվելիք խոհուրդը կապահովի ՀՀ իշխանություններին խիստ անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Բանախոսի կարծիքով՝ մենք ունենք բավարար ներուժ ոչ միայն Հայաստանին հետաքրքրող տեղեկատվություն ու գիտելիք մշակելու, այլև եվրասիական բարձր մակարդակով ընթացող քննարկումներին մասնակցելու համար:
Ամփոփելով խոսքը՝ վերլուծաբանը նշեց, որ ՀՀ տնտեսության մասին նպատասավոր կարծիք է պետք, իսկ դա ձևավորվում է ռեյտինգներով և բոլոր նախադրյալները կան, որպեսզի ՌԴ-ում ու ԵՏՄ-ում մեր տնտեսական վիճակի մասին այդ տպավորությունը ստեղծենք: