31/01/2015 11:42
Մանուել Նոյեր. Պետք է մոռանանք այդ պարտությունը
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ամփոփել է Գերմանիայի առաջնության 18–րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը (1:4):
«Հասկանալի է, որ սա երկրորդ շրջանի ամենալավ մեկնարկը չէր։ Մենք ամեն ինչ մեզ այլ կերպ էինք պատկերացնում։ Սա աղետ չէ, բայց մենք հասկանում ենք, որ շատ աշխատանք ունենք կատարելու։
Պետք է մոռանանք այս պարտությունը և առաջ նայենք։ «Անգլիական շաբաթները» ճիշտ ժամանակին կլինեն։ Ավելի վատ կլիներ, եթե հաջորդ խաղին 8 օր սպասեինք»,– գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։