31/01/2015 12:47
Իտալիայի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել նախագահ ընտրել։
Իտալիայի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել նախագահ ընտրել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հունվարի 30-ին ազգային խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում կայացած քվեարկությանը՝ 20 մարզերիի ներկայացուցիչների մասնակցությամբ, ընտրողների մեծամասնությունը դատարկ քվեաթերթիկներ է հանձնել։
Սպասվում է, որ հունվարի 14-ին պաշտոնից հեռացած Ջորջո Նապոլիտանոյի իրավահաջորդը կընտրվի հունվարի 31-ին՝ 4-րդ քվեարկության ընթացքում, երբ թեկնածուին ընտրվելու հանար բավարար կլինի ձայների պարզ մեծամասնությունը (505՝1009-ից)։
Որպես միակ հավանական թեկնածու է նշվում ՍԴ դատավոր 73-ամյա Սերջիո Մատարելան։