31/01/2015 16:22
Պենտագոնի ղեկավարը չի բացառել Իրաք ցամաքային զորք ուղարկելը
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ընթացքում հնարավոր է ցամաքային զորքի ուղարկում Իրաք: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Ես չէի ասի, որ դրա կարիքը կա, բայց գտնում եմ, որ դրությունը կարող է պահանջել մեր զինվորականների մի մասի գործուղումն Իրաք: Արդյոք ապագայում նման պահանջ կլինի՞, թե ոչ՝ ես չգիտեմ»,- ասել է Չ. Հեյգելը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ զինված ուժերն անմիջականորեն չեն մասնակցելու ռազմական գործողություններին, այլ օգնության են գալու ահաբեկիչների դեմ պայքարող իրաքցիներին։