31/01/2015 16:29
Գվարդիոլան ընդունել է, որ Վոլֆսբուրգը խաղով գերազանցեց Բավարիային
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Վոլֆսբուրգից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ մրցակիցն ավելի լավ տեսք ուներ:
«Վոլֆսբուրգն» ավելի լավ էր խաղում և ճիշտ ժամանակին մեզ գոլեր խփեց: Հարկավոր է վերլուծել կատարվածը և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգն» այս հաղթանակի շնորհիվ «Բավարիայի» հետ միավորների տարբերությունը կրճատեց մինչեւ 8: